Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ղեկավարները համագործակցության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել:
«Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրի միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,-փոխանցում են Կառավարությունից։
Փաշինյանը վրացի իր գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել: