AM
19 Մարտ 2021 - 10:27 AMT

Պատգամավոր․ ՀՀ-ում խորհրդարանական կառավարումն իրեն սպառել է

Խորհրդարանական կառավարման ձևն իրեն սպառել է, Ազգային ժոովում հայտարարել է անկուսակցական պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ դիմելով ԱԺ ղեկավար Արարատ Միրզոյանին։

«Ավելին, դա չարիք է հանդիսանում այս պահի դրությամբ և ժամանակն է, որ արտահերթ ընտրություններից առաջ խոսենք կառավարման ձևը փոխելու մասին։ Նախագահական ձևի կառավարությունը, կարծում եմ, որ կլինի առավել արդարացված», – ասել է Գևորգյանը։

Պատգամավորի ձևակերպմամբ՝ «խորհրդարանը, որպես այդպիսին այլևս չի հանդիսանում ՀՀ առանցքային որոշումներ կայացնելու հարցում ամենաառաջնահերթ ամբիոնը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 20-ին անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։