«Զինվորի տանը» գործող պրոթեզարանին 2 տարի ժամկետով անվճար գերժամանակակից ծնկի Rheo Knee լաբորատոր սարքեր կտրամադրվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ այդ մասի պայմանավորվածություն է ձեռք բերել իսլանդական Ossur ընկերության հետ։
Սարքերը հնարավորություն կտան բժիշկներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիա է գործում: Սա միակ կենտրոնն է, որտեղ զինծառայողները կարող են լիրաժեք վերականգնողական ծրագրերից օգտվել, պրոթեզավորվել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը փետրվարին հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով վնասվածք ստացած մոտ 150 անձ պրոթեզավորման կարիք ունի:






