AM
20 Մարտ 2021 - 12:27 AMT

Փաշինյան․ Արցախը կա մեր զոհվածների շնորհիվ, իսկ հարցը լուծված չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք այցելության ժամանակ հայտարարել է, որ Արցախի հարցը լուծված չէ, ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, որ այն լուծված է։

Նա ասել է նաև, որ տղաները «զոհվեցին այն բանի համար, որ, երբ Ալիևը հայտարարի, որ ԼՂ հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»։

«Շատ կլինեն հարցեր, թե լավ, ի վերջո, մեր տղերքը ինչի համար զոհվեցին։ Գիտեք, ես ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել էս հարցին։ Մեր տղերքը զոհվեցին էն բանի համար, որ երբ էսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ», – ասել է նա։

«Ադրբեջանի պլանը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա։ Բոլորս դա գիտենք, չէ՞։ Բայց էսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և դա մեր զոհված եղբայրների զինվորների, բանակի շնորհիվ է», – նշել է Փաշինյանը։

Փաշինյանը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակից, ասել է նաև, որ ամենամեծ խնդիր միմյանց թշնամական ընկալումն է, որր հեշտ լուծվող հարց չէ, բայց դրա ճանապարհին առաջին քայլը կարող է լինել կոմունիկացիաների բացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։