AM
22 March 2021 - 07:53 AMT

ՀՀ-ում Արցախից տեղահանված 24,456 անձ է բնակվում

Հայաստանում Արցախի տարբեր շրջաններից տեղահանված 6306 ընտանիք է ապրում՝ 24,456 անձ։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է մարտի 15-ի դրությամբ տեղահանված ու Հայաստանում ժամանակավոր բնակվող մարդկանց նախնական թիվը՝ ըստ շրջանների և համայնքների.

– Քաշաթաղ. 2720 ընտանիք՝ 10,329 անձ

– Հադրութ. 2388 ընտանիք՝ 8579 անձ

– Շահումյան. 540 ընտանիք՝ 2772 անձ

– Շուշի. 410 ընտանիք՝ 1632 անձ

– Մարտունի. 96 ընտանիք՝ 424 անձ

– Ասկերան. 95 ընտանիք՝ 411 անձ

– Մարտակերտ. 57 ընտանիք՝ 309 անձ

44-օրյա պատերազմի արդյունքում նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ հայտարարությամբ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ԼՂԻՄ-ի տարածքից դուրս բոլոր շրջանները բացառությամբ Լաչինի միջանցքի, ինչպես նաև Շուշի քաղաքը, Հադրութի շրջանի մեծ մասը, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։