«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցման է ներկայացվել փոփոխություններով։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գործընկերների հետ քննարկումներից հետո վիրավորանքի և զրպարտության համար վարչական տույժերի շեմերն իջեցվել են:
«Համաձայնել եմ ավելի նվազ թվերի՝ վիրավորանքի համար սահմանվում է 3000-ապատիկ և զրպարտության համար՝ 6000-ապատիկ տարբերակով», – ասել է նա։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով համացանցում վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարին, առաջարկել է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար և 10 մլն դրամ վարչական տույժ սահմանել զրպարտության համար։
Գործող օրենսդրությամբ վիրավորանքի համար նախատեսված է 1 մլն դրամ վարչական տույժ, իսկ զրպարտության՝ 2 մլն դրամ։






