AM
24 Մարտ 2021 - 11:32 AMT

Արսեն Մկրտչյանը՝ Վճռաբեկի դատավոր

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Արսեն Մկրտչյանին։ Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 102 պատգամավոր, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Արսեն Մկրտչյանի թեկնածությանը կողմ է եղել 87 պատգամավոր, մյուս թեկնածուի՝ Արմեն Հայկյանցին ձայն է տվել 11 խորհրդարանական։

Մարտի 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ որոշումը պատճառաբանել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պահվածքով։

Վերջինս եկել էր խորհրդարան՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, մինչդեռ իմքայլականները նրան մի քանի տասնյակ հարցեր էին ուղղել, որոնցից որևէ մեկը չէր առնչվում քննարկվող բուն թեմային, այլ ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը։