AM
24 Մարտ 2021 - 13:20 AMT

Օնիկ Գասպարյանի դիմումը դատախազությունում է

Գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը: Այդ մասին ասել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Կառավարությունը մարտի 22-ին հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Մինչդեռ ավելի վաղ Վարչական դատարանը բավարարել է Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել նրա պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Վարչականի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Գասպարյանը ազատված է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։