AM
26 Մարտ 2021 - 11:05 AMT

Դեսպան․ ՀՀ և ՌԴ ռազմական գործակցությունը բխում է անվտանգության ոլորտի կարիքներից

Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների միջև գործակցությունը շատ սերտ ու ինտենսիվ է և բխում է անվտանգության ոլորտում այն իրողություններից ու կարիքներից, որոնք այսօր կան։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հավելել է, որ այդ գործակցությունը լիովին արտացոլում է այն ռազմավարական, դաշնակցային բնույթը, որը կապում է երկրները, տեղեկացնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի այց նախատեսվո՞ւմ է Հայաստան՝ դեսպանը պատասխանել է, որ հստակ տեղեկատվություն չունի այդ մասին։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցում քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող, մասնավորապես՝ հայ-ռուսական համատեղ զորախմբերի միասնական գործողությունների, ինչպես նաև Սյունիքի անվտանգային խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր։