AM
26 March 2021 - 11:09 AMT

ՀՀ և Արցախի բոլոր նախկին նախագահները հանդիպել են

Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև։ Այդ մսաին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

«Քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»,-ասվում է գրառման մեջ։

Նախկին նախագահների հանդիպումը տեղի է ունեցել մարտի 25-ին։