Հայաստանում մարտի 27-28-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Մարտի 28-29-ը գիշերային ժամերին Հայաստանում՝ հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3-ից -4, հողի մակերևույթին՝ -5-ից -7 աստիճան։
Մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին բարձրադիր վայրերում կարող է թաց ձյուն տեղալ։ Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:






