Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որտեղ ասվում է, որ զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում։
Նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը:
Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունեցել։
2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության:Երևանում ծառայությունը կգործարկվի 2021թ․ հուլիսից։ Կառավարության որոշմամբ պարեկային ծառայության կրտսեր տեսուչների աշխատավարձը սահմանվել է նվազագույն հաշվարկային 320 հազար դրամ (հարկված՝ 245 հազար դրամ)։






