Հանրային հեռուստաընկերությունը ադրբեջաներենով առցանց հարթակ բացելը անհրաժեշտություն է համարում տեղեկատվական պատերազմի պայմաններում։ Իր հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից:
Հանրային հեռուստաընկերությունը օրերս գործարկել է 1lurer.am կայքի ադրբեջաներեն բաժինը:
«Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության օնլայն հարթակները գործում են 4 լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներենով: Դա լայնածավալ և բարդ աշխատանք է, որն ունի շատ կարևոր նշանակություն՝ հակազդելու և կանխելու Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Հայաստանում լրատվական խոշոր գործակալությունների ադրբեջաներեն և թուրքերեն տարբերակների նախադեպեր արդեն իսկ կան:






