Մարտի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Ծաղկազարդը, տեղեկացնում է Մայր Աթոռը:
Այն հիշատակությունն է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության։
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը Զատկին նախորդող կիրակի օրը։
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է պատարագ:
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, դրանք պտղաբերել են միայն Քրիստոսին ընծայվելուց հետո:
Ծաղկազարդին եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:






