Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, Ազգային անվտանգության ծառայության սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11,000 վիրավոր և հիվանդ, հայտարարել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը։
Գնդապետն ամփոփել է ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։
«55%-ն ունեցել է թեթև վիրավորվումներ, 35%-ը՝ միջին ծանրության, 7%-ը՝ ծանր, 2%-ը՝ ծայրահեղ ծանր»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։
ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հայտնել է, որ այժմ փաստացի բուժվում է մոտ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։ Նրա խոսքով` 885 զինծառայող հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ կարգ ունեն։
Արցախում 44-օրյա պատերազմից՝ նոյեմբերի 10-ից հետո առաջին անգամ հայկական կողմը ներկայացրել է վիրավոր զինծառայողների մոտավոր թիվ։