AM
29 Մարտ 2021 - 08:36 AMT

36 ժամ ջուր չի լինի Արարատի որոշ համայնքներում

Պլանային աշխատանքներով պայմանավորված, մարտի 30-ին՝ ժամը 09:00-ից, մինչև մարտի 31-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի մի շարք համայնքների ջրամատակակարումը, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Ջուր չի լինի Արարատ և Արտաշատ քաղաքներում, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազատավան, Այգեզարդ, Այգեստան, Այգեպատ, Արալեզ, Արարատ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Դեղձուտ, Վարդաշեն, Տափերական, Սիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերում: