Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են կառույցի տնօրեն Արմեն Աբազյանի՝ պաշտոնից ազատման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը:
«ԱԱԾ տնօրենի փոփոխության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել են ԱԱԾ-ից, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Օրենքի համաձայն` ԱԱԾ պետին պաշտոնի նշանակում և ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Աբազյանը հաջորդ շաբաթ ազատվելու է պաշտոնից, իսկ պատճառն այն է, որ «նա տապալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգների կատարումը, չի կարողացել հիմքեր ստեղծել նրա համար «խնդիրներ ստեղծող» անձանց մեկուսացնելու համար»:






