«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, «Հայկական ժամանակի» տեղեկություններով նա արդարադատության փոխնախարար է նշանակվելու։
Գրիգորյանը հաստատել է դիմում ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունը:
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է, ով նշել է, թե վաղուց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և քաղաքականությամբ չի զբաղվում։
Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, ըստ թերթի՝ նա վերցնելու է մանդատը:
Հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են անցկացվելու։






