AM
31 Մարտ 2021 - 08:27 AMT

ԱԱԾ-ն նոր փոխտնօրեն ունի, որը 5 օր առաջ ՔԿ փոխնախագահ էր նշանակվել

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-ասվում է հրամանագրում։

Սիմոնյանն ավելի վաղ եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Մարտի 26-ին նա նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Սիմոնյանը նշանակվելու է ԱԱԾ պետ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի օրինակով, երբ նա զբաղեցրեց պաշտոնը կարժ ժամանակում մի շարք նշանակումների արդյունքում։