Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից Լրագրողի բրոնզաձույլ արձանը գողանալու կասկածով բերման է ենթարկվել 45 և 42 տարեկան երկու տղամարդ, նրանք ձերբակալվել են։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Արձանը գողացվել էր մարտի 25-ին, տղամարդիկ բերման են ենթարկվել մարտի 30-ին։ Լրագրողի արձանը Երևանում բացվել է 2014-ին։






