AM
1 Ապրիլ 2021 - 09:12 AMT

Նախարար․ Պատերազմի 1373 մասնակցի ուսվարձ հատուցվել է, ևս 2840-ը՝ կփոխհատուցվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կառավարության նիստում տեղեկացրել է, որ առաջին փուլով արդեն փոխհատուցվել է պատերազմի 1373 մասնակցի ուսվարձ, որի համար հատկացվել է 205 միլիոն դրամ։

Նա նշել է, որ նախատեսվում է փոխհատուցել ևս 2840 ուսանողի ուսվարձը, որի համար առաջարկվել է փոխանցել 590 միլիոն դրամ։

Նշվել է, որ ուսման կիսամյակային վարձի փոխհատուցման ծրագրի շահառուները 7000-ն են: Խոսքն ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների ուսանողների մասին է։