ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անցում միայն համամասնական կարգով ընտրություննրի։ Նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։
Նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ առավելագույնը 6 ժամից տեղի կունենա երկրորդ ընթերցմամբ քննարկումը:
Ավելի վաղ «Իմ քայլի» անդամ Վահագն Հովակիմյանը ներկայացրել էր նախագիծը միանգամից երկու ընթերցմամբ ընդունելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով քննարկումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամում։ Նշվել էր, որ ԿԸՀ-ն առաջիկայում սկսելու է ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման գործընթացն ու դասընթացների կազմակերպումը, ուստի կարևոր է, որ լիցենզավորումն իրականացվի արդեն ընդունված փոփոխությունների պայմաններում։ Հարցն ընդունվել է քվեարկությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։