AM
1 Ապրիլ 2021 - 10:09 AMT

ՀՀ-ն ՌԴ-ի ու Հոլանդիայի հետ է սկսել զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունը

Առողջապահության նախարարությունը վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի գործընկերների հետ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմունշների փորձաքննությունը, հայտնել է նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը յոթերորդ անգամից որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել, այսինքն՝ գործընթացը շարունակվում է», – ասել է նա։

Նախարարը չի նշել, թե քանի ընտանիք է այս պահին սպասում փորձանմուշների ուսումնասիրությանը։

Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմից հետո դեռ կան զինծառայողների մարմիններ ու փորձանմուշներ, որոնք նույնականացնել չի ստացվում։