AM
5 Ապրիլ 2021 - 06:48 AMT

Կմատուցվի մեռելոցի պատարագ․ Անկախ աշխատանքային լինել-չլինելուց, տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է

Ապրիլի 5-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի մեռելոցի Պատարագ։

Անկախ աշխատանքային և ոչ աշխատանքային լինելուց, տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է, ասվում է եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

Նշվում է, որ յուրաքանչյուր տաղավար տոնի (եկեղեցին ունի հինգ տաղավար տոն` Սուրբ Ծնունդ, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (վարդավառ), Վերափոխումն Սուրբ Աստվածածնի (խաղողօրհնեք) և Խաչվերաց) հաջորդ օրը նվիրված է ննջեցյալներին։