Առողջապահության նախարարությունն առաջարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսից մահացած անձանց ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
ԱՆ-ից հիմնավորել են, թե վերջին տարվա ընթացքում դատաբժշկական հերձումներից պարզվել, որ հնարավոր է պաշտպանվել վարակից հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցներով, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումներով։
Նախարարությունից նաև հիշեցրել են, որ հերձումներ չիրականացնելու պատճառը նախկինում Covid-19-ի վարակելիության աստիճանի չբացահայտված լինելն էր, ինչի հետևանքով վիրուսը կարող էր առավել ակտիվ տարածվել։
Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 197,113 դեպք: Ընդհանուր առմամբ, ապրիլի 5-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան 3614 դեպք կա, այլ պատճառով՝ 923։






