AM
12 July 2002 - 18:47 AMT

ԱՄՆ-Ի ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ԴԵՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել են Անկարայում Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպանատների դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: Այդ նպատակով ահաբեկիչները Թուրքիա են տեղափոխել թունավոր բիոքիմիական նյութեր: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այդ տեղեկությունները ստացվել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից, որոնց համաձայն Աբու Աթիյյա անունով ոմն ահաբեկիչ, թունավոր նյութեր հանձնելով տեղի երկու բնակիչներին, պահանջել է նրանցից 20 օր անց ահաբեկչական գործողություն իրականացնել: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել համապատասխան գերատեսչություններին ամերիկյան եւ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների խիստ վերահսկողություն հաստատել: