AM
6 Ապրիլ 2021 - 11:56 AMT

ՔԿ․ 3 ձերբակալված կա խոշոր չափի կանեփ աճեցնելու կասկածով

Կոտայքի Արզական գյուղի ամառանոցներից մեկում առանձնապես խոշոր չափերի կանեփի բույս ցանելու և աճեցնելու կասկածանքով ձերբակալվել են Երևանի 3 բնակիչ, փոխանցում են Քննչական կոմիտեից։

ՔԿ-ում քննվող գործի շրջանակում, ամառանոցի խուզարկությամբ՝ հայտնաբերվել է «կանեփի մասնագիտացված ջերմոցային տնտեսություն», որտեղից առգրավվել են 97 տարայի մեջ աճեցված առանձնապես խոշոր չափերի՝ 120 կանեփի բույս, 2 և 32 գրամ քաշերով կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ և այլ պարագաներ:

ՔԿ-ից մանրամասնել են նաև, որ առանձնատնից հայտնաբերվել են թափանցիկ հեղուկով լցված դույլեր՝ հատակին նստվածքներով: