Ապրիլի 6-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, քննարկել զորակոչիկների ու զինծառայողների առողջությանը վերաբերող հարցեր։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են զորակոչային խնդիրներին, զինծառայողների ընթացիկ բուժսպասարկմանը և վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր»,-հայտնում են ՊՆ-ից։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում վիրավորում ստացած զինծառայողների, հաշմանդամություն ձեռք բերածների մասին դեռ վերջնական պաշտոնական տվյալներ չկան։






