«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Արմավիրի մարզի խաղողագործների հետ, նա եկել է մթերման վայր` անձամբ լսելու նրանց բողոքները, փոխանցում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը։
Հանդիպման ընթացքում Ծառուկյանը գյուղացիների հարցերին ու դիտարկումներին է պատասխանել՝ նշելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է միայնակ։
Հայաստանում հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Ընտրություններին ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մարզային հանդիպումներ է ունենում։ Արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։






