Սյունիքի մարզի հովիտներում ապրիլի 8-ին և 9-ին, ըստ կանխատեսումների, սպասվում է +30-ից +32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում՝ +27-ից +29 աստիճան, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից և հավելում, որ նման ջերմաստիճանը կլիմայական նորմից բարձր է 8-10 աստիճանով:
«Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ին՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։ Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ: Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով՝ մոտենալով կլիմայական նորմին»,- նշում են ՀՄԿ-ից:
Նշվում է, որ ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։ Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26:






