AM
12 July 2002 - 17:53 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԿԱՋԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Թուրքիան առաջիկայում եւս կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամանատար Հիլմի Օզքեքը Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ընթացքում: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, խոսելով ադրբեջանա-թուրքական համագործակցության հեռանկարների մասին, Հ. Ալիեւը նշել է , որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագիծը «կդառնա այն գոտին, որը երբեք չի մասնատվի»: