2021-ի ապրիլի 11-ին ոստիկանության Զեյթունի բաժին ահազանգել են, որ կինն ինքնասպան է եղել պատշգամբում՝ կրակելով ինքն իրեն, փոխանցում է Քննչական կոմիտեն։
Դիակի կողքին հայտնաբերվել է նրա հորը պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակը՝ 7 փամփուշտով, մեկ կրակված պարկուճ ու մեկ գնդակ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածի հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-լեյտենանտ է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Նախաքննությունը շարունակվում է։
1981-ին ծնված կինը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ վնասվածք։






