AM
12 April 2021 - 07:16 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի 510 նոր նոր դեպք կա և 19 մահ

Հայաստանում ապրիլի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 203,327-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 510-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3753 դեպք կա, այլ պատճառով՝ 953։

Ապաքինվել է ևս 873 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 182,836 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,785 է։

Ընդհանուր առմամբ, 906,177 թեստ է արվել, մեկ օրում` 3461: