AM
15 Ապրիլ 2021 - 08:09 AMT

Մարության․ Երևանի և Ստեփանակերտի գործակցության եռամյա ծրագիր կմշակվի

Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում պատմելով Արցախի պաշտոնյաների հետ հանդիպումների մասին, տեղեկացրել է նաև, որ Երևանի և Ստեփանակերտի համագործակցության եռամյա ծրագիր կմշակվի։

«Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև գործակցության եռամյա ծրագիրը»,- ասվում է գրառման մեջ։

Մարությանը Ստեփանակերտում հյուրընկալվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել են երկու հայկական մայրաքաղաքի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Մարությանը մասնավոր այցով է Արցախում: Օրակարգում երկու մայրաքաղաքի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են: