AM
15 Ապրիլ 2021 - 08:11 AMT

Վարորդը վրաեթրի է ենթարկել 5 զինծառայողի և դիմել փախուստի․ 2-ը մահացել են

Ապրիլի 15-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու՝ 2-ը մահացել են: Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել, տեղեկացնում է ոստիկանությունը:

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների` մահացածները ծառայում էին ՊՆ զորամասերից մեկում, վիրավորները նույնպես։

Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 04:30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: