Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառը թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն են։
«Ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 09:00-20:00-ն՝ Ագաթանգեղոսի փողոցից դեպի Խանջյան փողոց ուղղության 1-ին երթևեկելի գոտու երթևեկությունը»,-մանրամասնել են քաղաքապետարանից։






