Ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական ջահերով երթը դեպի Ծիծառնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
Երթը կմեկնարկի ժամը 19։00-ին՝ Ազատության հրապարակից։
«Ջահերով երթը պահանջատիրական երթ է, այն իրականացնողներն ու երթի շարժիչ ուժը երիտասարդներն են, ովքեր պատրաստ են տեր կանգնելու իրենց անժամանցելի իրավունքներին»,- ասվում է ՀՅԴ ՀԵՆ հայտարարության մեջ:
Ջահակիր դառնալու համար ընդունվում են հայտադիմումներ։
2020-ին ջահերով երթ չիրականացվեց՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։






