Անկախ պատգամավոր, նախկինում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն արտահերթ խոհրդարանական ընտրություններին կարող է մասնակցել «Իմ քայլի» ցուցակով՝ նա չի բացառում համագործակցության հնարավորությունը։
Պատգամավորն ընտրություններին ընդառաջ քննարկումներ է սկսել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ իշխող ուժի ներկայացուցիչների հետ և համագործակցության առաջարկ ստացել, գրում է «Հետքը»։
«Տարբեր առաջարկներ ստացել եմ: Խոստացել եմ քննարկել և պատասխանել, դեռևս որէ մեկին չեմ պատասխանել: Սպասում եմ իրական գործընթացները սկսվեն, այն ժամանակ որոշում կկայացնեմ․․․ Թե որ թիմում՝ պարզ կլինի մայիսից»,-ասել է նա։
Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առանցքային դեմքերից էր։ Խմբակցությունից դուրս գալու պատճառ ընկալվեց նրա նկատմամբ քրեական հետապնդումների մասին լուրերը։






