AM
20 April 2021 - 10:17 AMT

Եղոյան․ Հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարը լինելու է Փաշինյանը

Վարչապետի հրաժարականից հետո պաշտոնակատարը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Այդ տեղեկությունը վերահաստատել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը:

Նա հավելել է, որ իշխանությունը քննարկում է ընտրություններին գնալու ձևաչափը։

«Դաշինք, թե կուսակցություն. ձևաչափի հարցը քննարկվում է: Դեռ վերջնական եզրակացություն չկա», – ասել է պատգամավորը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Եղոյանը նաև նշել է, որ կան ուժեր, որոնց հետ կարելի է դաշինք կազմել: Անուններ, սակայն, չի հրապարակել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական կներկայացնի ապրիլի վերջին տասնօրյակում։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 20-ին երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։