AM
20 Ապրիլ 2021 - 14:15 AMT

Ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա:

Սահմանափակումը կգործի ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն։