AM
21 Ապրիլ 2021 - 07:35 AMT

Սպենդիարյանի արձանի պատվանդանին կապույտ ներկով գրություններ են թողել

Երևանում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի պատվանդանին կապույտ ներկով գրություններ են թողել։ Այդ մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

«Հերթական իրավախախտումն է արձանագրվել Երևանում։ Անհայտ անձինք կապույտ գույնով ներկել են անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը, որը հանրապետական նշանակության հուշարձան է»,- ասվում է գրության մեջ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ հաղորդում կներկայացնի ոստիկանություն։