Երևանի 74 համարի միկրոավտոբուսային երթուղին մայիսի 5-ից կսպասարկվի նոր, կոմպակտ դասի փոքր ավտոբուսներով: Սա կլինի արդեն 4-րդ երթուղին, որ սպասարկվելու է նոր ավտոբուսներով, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
74 համարի երթուղին մի քանի ամիս է, ինչ չէր սպասարկվում:
Այն հետևյալն է՝ Դավթաշենի 4-րդ թաղամաս – Տ. Պետրոսյան – Իոսիֆյան – Հալաբյան փողոցներ – «Դալմա գարդեն մոլ» – Աթենքի – Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցներ – Արշակունյաց պողոտա – Գ. Նժդեհի – Ռոստովյան – Աթոյան – Էրեբունու – Այվազովսկու – Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցներ – Էրեբունի զանգված (վերջնակետ): Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Երևանի միջոցներով ձեռք է բերվել 100 փոքր ավտոբուս, որոնցից 35-ն արդեն շահագործվում են:






