AM
22 April 2021 - 13:45 AMT

Ծառուկյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են ներքաղաքական օրակարգի հարցեր

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ՝ քննարկել են ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր, ասվում է Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգի կարևորագույն այլ հարցեր: