Հայաստանի Օպերայի թատրոնի 75-ամյակի առթիվ Եր-անում համերգով հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Անահիտ Մխիթարյանը: Մարտի 18-ին միջազգային մրցույթների դափնեկիրը բացառիկ գալահամերգով հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի – բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Իսպանացի դիրիժոր Միգել Օրտեգայի ղեկավարությամբ եւ Հայաստանի օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ Անահիտ Մխիթարյանը կկատարի Մոցարտ, Վերդի, Բիզե, Շտրաուս, Տիգրանյան, ինչպես նա- այլ հեղինակների ստեղծագործություններ: ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանը հայտնի է իր ողբերգական դերերերով` Անուշ, Օլիմպիա, Նորմա – այլն: Նա հանդես է եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում` Անգլիայից ու Շվեդիայից մինչ- Բրազիլիա – Ավստրալիա, արժանացել է միջազգային մրցույթների 3 ոսկե մեդալների – 3 «Գրան պրի» մրցանակների: