Ապրիլի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում երկկողմ բանակցություններ կվարի իր ռուս պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ։
ԱԽ քարտուղարը Դուշանբեում է աշխատանքային այցով, ապրիլի 29-ին նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։
Դրանում քննարկվելու են ռազմական անվտանգության, մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու, դրանք չեզոքացնելուն ուղղված հարցեր։ Օրակարգում է նաև միջոցառումների ծրագիրը՝ նվիրված ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակին և պայմանագրի ստորագրման 30-ամյակին։
Ապրիլի 29-30-ը ներառյալ Գրիգորյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանում։