Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մկրտչյանին նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է որոշման մեջ:






