Մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են, ասվում է այգու ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի կենդանասերներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են»,-ասվում է գրառման մեջ։
Միջոցառման օրվա մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն:






