Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքով: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:
Այն անցկացնելու և վարելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։ Դրանում ընդգրկվել են վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Ալեքսանյանը, վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կեսոյանը, վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետ Գոռ Ալեքսանյանը։
Քննությամբ նախատեսվում է պարզել ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի հանգամանքները, պատճառները, հետևանքները, մեղավորության աստիճանը:






