AM
4 Մայիս 2021 - 10:20 AMT

Մհեր Գրիգորյանն ու ԱԽ քարտուղարը պատվաստվել են Covid-19-ի դեմ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր պատվաստվել եմ Covid-ի դեմ։ Սիրելի՛ քաղաքացիներ, պատվաստվեք և այդկերպ կանխեք վարակի հետագա տարածումը», – գրել է նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ:Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Մայիսի 3-ին պատվաստվել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա հորդորել էր բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։