AM
4 Մայիս 2021 - 12:48 AMT

Հադրութցիները ծառատունկ են արել Երևանի Վերածննդի այգում

Հադրութցիները միասնականության, կյանքի ու վերածննդի խորհրդով ծառատունկ են իրականացրել Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող Վերածննդի այգում։

Ծառատունկը կազմակերպել էր «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն` «Նախշուն Հադրութը» նախաձեռնությամբ։ Հադրութցիները «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի օգնությամբ 15 արծաթափայլ եղևնի և 36 կեչի են տնկել, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։

Այս խորհրդանշական ակցիայով հադրութցիներն իրենց երախտագիտությունն են հայտնում Երևանին՝ պատերազմական ծանր օրերին ձեռք մեկնելու, ապաստան տրամադրելու համար։